«Վիետնամական ավիաուղիների» ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի արդյունքում վնասվածքներ են ստացել 24 ուղեւորներ: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ռուասսի-Շառլ-դե-Գոլլ օդանավակայանում:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին, ութ վիրավորների տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: