Ամերիկյան CBS Entertainment հեռուստաընկերությունը Candy Crush բջջային խաղի մոտիվներով հեռուստաշոու կնկարի: Այս մասին գրում է DTF-ը:
Հեռուտաշոուի ժամանակ երկու խմբեր հսկա քարտեզի վրա ինտերակտիվ խնդիրներ են լուծելու: Նկարահանումների սկզբի եւ թողարկման ամսաթվի մասին առայժմ ինֆորմացիա չի տրամադրվում:
Հեռուստաընկերությունը սերիալի վրա աշխատում է խաղի կրեատիվ տնօրեն Սեբաստյան Կնուտսոնի հետ համատեղ, ով հանդես է գալու որպես սերիալի պրոդյուսեր: Սերիալի ստեղծագործական աշխատանքներում մասնագկցում է նաեւ Lionsgate ընկերությունը:
«Հանդիսանալով Candy Crush խաղի մեծ երկրպագուներ՝ մենք շատ ուրախ ենք King Lionsgate-ի հետ համատեղ աշխատել նախագծի հեռուստատեսային տարբերակի վրա»,- նշել է CBS Entertainment ընկերության նախագահ Գլենն Գելլերը:
King ստուդիայի կողմից ստեղծված Candy Crush բջջային խաղը իր ստեղծողներին արդեն բերել է $2 մլրդ եկամուտ: Խաղի իմաստը կայանում է միանման առարկաներով երեք կամ ավել էլեմենտներով գիծ կազմելու եւ դաշտը մաքրելու մեջ:




























