Պատկերների հավաքածուների Pinterest ծառայությունը ԱՄՆ-ում օգտատերերի թվով անցել է Twitter-ից: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Մինչ Twitter-ը օգտատերերի աճի և բիզնեսի պոտենցիալ գնորդներ գտնելու հետ կապված խնդիր ունի, Pinterest-ը ակտիվորեն զարգանում է:
ԱՄՆ-ում ամսեկան 70 մլն օգտատեր է մուտք գործում Pinterest, իսկ Twitter՝ 66 մլն (2016 թվականի 30 հունիսի դրությամբ):
Հոկտեմբերի 13-ին Pinterest հայտարարեց, որ ամբողջ աշխարհում ամսեկան 150 մլն օգտատեր է մուտք գործում ծառայություն: Մեկ տարվա կտրվածքով ծառայության օգտատերերի թիվը 1.5 անգամ աճել է: Twitter-ի օգտատերերի թիվը նույն ժամանակահատվածքում 6 միլիոնով է աճել, նշում է WSJ: Պարբերականը գրում է, որ 150 մլն-անոնց լսարան ապահովելու համար երկու ընկերություններից էլ 6 տարի է պահանջվել:
Pinterest ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին: 2015 թվականին ներդրողներն այն $11 մլրդ են գնահատել: WSJ-ի տվյալներով 2016 թվականին ընկերությունը մտադիր է եռապատկել եկամուտը գովազդի հաշվին՝ հասցնելով այն $300 մլն-ի: Հիմնադրման օրվանից նախագիծը արդեն $1,3 մլրդ-ի ներդրում է ստացել:
Սեպտեմբերին Twitter-ը փորձեց ընկերության բիզնեսի գնորդներ գտնել: Պոտենցիալ գնորդների շարքում նշվում էին Alphabet-ը, CRM-համակարգի Salesforce ծառայությունը, Walt Disney-ը, Microsoft-ը և Verizon-ը, սակայն նրանք բոլորը հրաժարվեցին գնել ծառայությունը:




























