Հարավկորեական Samsung ընկերությունն առաջարկում է պայթող Galaxy Note 7 սմարթֆոնները փոխել հենց օդանավակայաններում, թռիչքից առաջ: Դա արդեն արվում է Ավստրալիայում, Հարավային Կորեայում եւ ԱՄՆ-ում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ABC News հեռուստաալիքը:
Միաժամանակ, ընկերության ներկայացուցիչը Business Insider-ին հայտնել է, որ Samsung-ը Galaxy Note 7 ունեցողներին կոչ է արել իրենց սարքերը փոխել կամ գումարը հետ վերցնել մինչեւ օդանավակայան հասնելը: «Անվտանգությունը պետք է մեր գլխավոր առաջնահերթությունը մնա»,- նշել են Samsung Electronics-ում:
Ավելի վաղ ընկերությունը Galaxy Note 7 սմարթֆոնների փոխադրման արգելք էր սահմանել՝ ԱՄՆ մեկնելիս կամ այնտեղից հեռանալիս: Այս սմարթֆոնների օգտագործման արգելք է գործում բազմաթիվ միջազգային ավիաընկերություններում, այդ թվում՝ ռուսական «Աէրոֆլոտ»-ում:
Սեպտեմբերի 2-ին Samsung-ը հայտարարել էր Galaxy Note 7-ի վաճառքը դադարեցնելու եւ սմարթֆոնները զանգվածաբար հետ կանչելու մասին, որոնց մարտկոցների խնդրի պատճառով հեռախոսները պայթում են: Իսկ հոկտեմբերի 11-ին Samsung Electronics-ը հայտարարեց այս սմարթֆոնների արտադրությունը դադարեցնելու մասին:




























