Հոկտեմբերի 20-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է լեհական «Գազետա Վիբոռչա» թերթի գլխավոր խմբագիր, եվրոպական դեմոկրատական շարժման հռչակավոր ներկայացուցիչ, «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիրներից Ադամ Միխնիկի հետ:
Տեղի է ունեցել զրույց համաեվրոպական խնդիրների, հետխորհրդային շրջանի դեմոկրատական գործընթացների, Հայաստանում ժողովրդավարության վիճակի եւ հեռանկարի, ինչպես նաեւ այդ գործընթացներում դեմոկրատական համերաշխության ապահովման անհրաժեշտության շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին եւ Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:





























