Թել-Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանում հոկտեմբերի 19-ին մաքսավորները ձերբակալել են Ռուսաստանի Պեդումայի պատգամավորների: Պատգամավորներին ուղեկցող թիկնապահներից մեկի մոտից 100 հազար եվրո գումար են հայտնաբերել: Այդ խմբի մեջ է եղել Դաշնության Խորհրդում Դաղստանի ներկայացուցիչ, միլիարդատեր Սուլեյման Քերիմովը, ով 2009-ին չորրորդն էր ռուսաստանցի միլիադատերերի ցանկում:
Չնայած պատգամավորների դիվանագիտական անձեռնմխելիությանը, այդ գումարներն առգրավվել են:
Իսրայելի հարկային ծառայությունը հայտնել է, որ 90 հազար շեքելը գերազանցող գումարները ենթակա են առգրավման:
Սենատորին մտերիմ աղբյուրի փոխանցմամբ, այդ գումարները նախատեսված են եղել բարեգործության համար: 100 հազարը հայտարարագրվել է Մոսկվայի օդանավակայանում, իսկ Իսրայելում չեն իմացել, որ կրկնակի պետք է հայտարարագրեն:





























