Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն սկսում է իրականացնել երկու նոր ուղիղ չվերթ Ուկրաինա՝ դեպի Դնեպրոպետրովսկ եւ Դոնեցկ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, դեպի Դնեպրոպետրովսկ  չվերթները լինելու են հոկտեմբերի 31-ից կիրակի օրերը, իսկ դեպի Դոնեցկ՝ նոյեմբերի 5-ից, ուրբաթ օրերը:

Այսկերպ, «Արմավիա» ավիաընկերությունն Ուկրաինա չվերթներ է իրականացնում 6 ուղղություններով՝ Կիեւ, Սիմֆերոպոլ, Օդեսա, Խարկով, Դնեպրոպետրովսկ եւ Դոնեցկ:

Այսօրվա դրությամբ «Արմավիան» իրականացնում է ավելի քան 100 չվերթ շաբաթական աշխարհի 20 երկրների 35 ուղղություններով: