Իրանի Իսֆախան կենտրոնական նահանգում անցնող զորավարժությունների ժամանակ իրանական ՌՕՈւ ռեակտիվ կործանիչները «Maverick» եւ «խելացի» հրթիռներով խոցել են ենթադրական թշնամուն։
Բրիգադային գեներալ Մասուդ Ռուզխոշի խոսքով իրանական F-4 ռմբակոծիչները հրթիռներով հաջողությամբ խոցել են բոլոր ծրագրված նշանակետերը։
Իրանի ՌՕՈւ զորավարժությունները ՝ «Ֆադայինե Խարիմե Վելայաթ -6» կոդային անվանումով, մեկնարկել են Իսֆախան նահանգում հոկտեմբերի 17-ին։




























