Հայաստանի պետական մարմինները միայն DoS եւ DDoS հարձակումներից պաշտպանությամբ ինտերնետային կապ կգնեն: Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում:

Սահմանվել են նաեւ պաշտպանվածության չափորոշիչները: Մասնավորապես, ինտերնետ-պրովայդերը պետք է պաշտպանություն ապահովի SYN հարցման տեսքով հարձակումներից, SSL, HTTP Get եւ Post URL, DNS եւ UDP հարձակումներից: