Հոկտեմբերի 19-ի Ֆիլիպ Կիրկորովը Կազանում կայացած համերգում երգել է երեք ժամ, առանց ընդմիջման, բայց միաժամանակ հասցրել է 3 անգամ փոխել հագուստը: Սկզբում նա ցուցադրել է իր երեք մետաքսե պիջակները, ապա բեմ է դուրս եկել շրջազգեստով, սպիտակ պիջակով ու լաքից սեւ կոշիկներով: Նման արտասովոր տեսքով հանդիսատեսի առաջ հայտնվելը բուռն ծափահարությունների առիթ է դարձել:
Այս տարի երգիչը նախընտրել էր հանդես գալ ոչ թե օպերային թատրոնում, այլ կրկեսի բեմում, որտեղ ամենաթանկ տոմսն արժեցել է 3 հազար ռուբլի, իսկ ամենաէժամը` հազար ռուբլի: Նա նոր «Պարզապես նվիրիր» ծրագիր է ներկայացրել, որտեղ բոլոր երգերը նվիրված են Ալլա Պուգաչովային:






























