Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ամուսինը սպանել է ուսանողուհի կնոջը հենց բուհի շենքում:

«Աղջիկը ցանկանում էր բաժանվել եւ նախնական վարկածի համաձայն, հենց դա էլ սպանության պատճառ է դարձել»,- «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:

Ոստիկանների տվյալներով, խանդոտ ամուսինը դանակով հարձակվել է կնոջ վրա «լսարանի դիմացի միջանցքում», որից հետո զանգահարել է մորը եւ հանգիստ ասել. «Ես սպանեցի կնոջս»:

Հարուցվել է քրեական գործ «սպանության» հոդվածով: Խանդոտ ամուսնուն 15 տարվա ազատազրկում է սպառնում: