Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը մեկնաբանել է Երեւանում Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքը:

«Հայաստանում երբեւէ չի եղել եւ չի կարող լինել այլատյացություն: Մենք, որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, շատ լավ ենք հասկանում դրա վտանգավորությունը»,- նշել է Արզումանյանն ու հավելել. «Անկախ նրանից դա հոգեկան խանգարման արդյունք է,  թե հանցավոր միտում, այն առաջին հերթին ուղղված է մեր ժողովրդի արժեհամակարգի եւ շահերի դեմ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Երեւանի Օղակաձեւ զբոսայգում անհայտ բարբարոսները պղծել են հրեա ժողովրդի Ցեղասպանության զոհերի հուշարձանը: Չարագործները հուշարձանի վրա թողել են հետքեր` կարմիր ներկով նկարած ֆաշիստական սվաստիկա, ինչպես նաեւ գրություն` «Մահ ջհուդներին»: