Clover Holdings ընկերությունը, րը գրանցված է Կարիբյան ծովի Սենթ-Վինսենթ կղզում, դառնալու է sex.com կայքի նոր սեփականատերը: Ինչպես գրում է The Register կայքը, գնումը նոր սեփականատիրոջը 13 միլիոն դոլար կարժենա:

Ըստ աղբյուրի, դոմենի գնորդը պարզվել է աճուրդի ընթացքում, որ կազմակերպել էր Sedo աճուրդային տունը: Դոմենին հավակնում էին 12 ընկերություններ:

Հայտերն ընդունվել են հուլիսից: Դոմենի նախկին սեփականատերը՝ Escom ընկերությունը ստիպված էր վաճառել կայքը պարտքերի պատճառով:

Նշենք, որ sex.com կայքը պետք է վաճառվեր դեռ 2010թ. մարտին: Սակայն դոմենը չէին թողել վաճառքի պարտատուների պահանջով: