ԱՄՆ նախատեսում է Սաուդյան Արաբիային 60 մլրդ դոլար ընդհանուր արժեքով ավելի քան 80 կործանիչ վաճառել:  Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Էր-Ռաիդը գործարքի արդյույնքում կստանա  F-15 տիպի 80 կործանիչ, ինչպես նաեւ Apache, Black Hawk եւ Little Bird ուղղաթիռներ: Պատմության մեջ այս ամենամեծ գործարքը ԱՄՆ-ում 75 հազար աշխատատեղ կստեղծի, գրում է Rosbalt.ru-ն: