Այս անգամ ընդդիմության ցույցը Մոսկվայում արտոնված է։ Քաղաքի իշխանություններն ընդդիմությանը թույլ են տվել հոկտեմբերի 31-ին ցույց կազմակերպել Հաղթանակի հրապարակում։ Ցույցը նվիրված կլինի ՌԴ Սահմանադրության 31-րդ՝ խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորող կետի պաշտպանությանը։

Սակայն կա մի «բայց»...

Հավաքին թույլ կտրվի մասնակցել միայն 200 հոգու։ Մոսկվայի հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեեւան ասել է, որ Մոսկվայի իշխանությունների նման որոշումը կապված է տարածքի փոքր լինելու հետ։ «Ի՞նչ պետք է անեմ ես մնացած մասնակիցների հետ։ Վռնդե՞մ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ միջոցառման կազմակերպիչները քաղաքապետարանին կխնդրեն մեծացնել հրապարակն օղակող ցանկապատը։