Ռումբի մասին անանուն տեղեկությունը հանդարտեցրել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի ֆոնդային բորսայի կրքերը։
Բոլոր գործարքները դադարեցվել են՝ մինչեւ ոստիկանության թույլտվությունն ստանալը։
Հաղորդագրությունն ստացվել է հոկտեմբերի 21-ի առավոտյան։ Բորսայի շենքը շրջապատել են հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումները:
Մարդկանց շինությունից տարհանել են։ «Բորսայի աշխատանքները կվերականգնվեն հենց որ լինի ոստիկանության թույլտվությունը»,- ասել է բորսայի նախագահ Վալ Անտոնիո Սուարեշը։




























