Մոսկվայի հարավ-արեւելքում ռեստորաններից մեկի մերձակայքում 10-15 անձից բաղկացած խումբը հրաձգություն է սկսել:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի գիշերը, արդյունքում ոչ ոք չի տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
«Հրաձգության մասին տեղեկությունը ստացվել է ռեստորանին հարակից շենքի բնակիչներից: Ենթադրաբար, անհայտ անձինք մի քանի անգամ օդ են կրակել, ինչից հետո թաքնվել են դեպքի վայրից»,- ասել է զրուցակիցը:
Նրա խոսքով, անհայտ անձինք, ըստ ամենայնի, կրակել են գազային հրազենից:





























