Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովից պահանջել է հրաժարականի դիմում գրել այն բանից հետո, երբ տեղեկացել է նրա՝ Ռյազանի դեսանտային ուսումնարաններից մեկում թույլ տված կամայականությունների մասին։

Այնտեղ, իբրեւ թե, նախարարը հրապարակայնորեն հայհոյել է Ռուսաստանի հերոսի կենտրոնի ղեկավար, գնդապետ Անդրեյ Կրասովին եւ պահանջել քանդել զորամասի տարածքում կառուցված Իլյա Մարգարեի մատուռը։

Ռուսաստանի դեսանտայինների միությունը նախարարից պահանջել է ներողություն խնդրել, սակայն Սերդյուկովը հրաժարվել է հանդիպել դեսանտայինների հետ, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Պուտինն իրեն ոչ հատուկ խիստ խոսակցության ժամանակ Սերդյուկովին դիմել է «դու»-ով, խորհուրդ տվել հաշտվել դեսանտայինների հետ եւ դեկտեմբերի 1-ից «այլ պաշտոնի անցնելու» կապակցությամբ պաշտոնաթող լինելու մասին դիմում գրել։