Եվրահանձնաժողովը կոչ է արել Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը հաստատած երկրներին` տեղեկատվություն տրամադրել տարեկան զեկույցների համար: Այս մասին հայտնում է Եվրոպական հարեւանության եւ համագործակցության տեղեկատվության կենտրոնը:
Եվրահանձնաժողովի ծառայություններն սկսել են 2010-ի տարեկան զեկույցների 5-րդ փաթեթի նախապատրաստական աշխատանքների: Դրանք պետք է պատրաստվեն Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրում ընդգրկված բոլոր երկրներում` Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Եգիպտոսում, Իսրայելում, Հոդանանում, Լիբանանում, Մարոկոյում, Թունիսում եւ Պաղեստինի ինքնավարությունում:
Զեկույցներում առավելագույն թափանցիկություն եւ օբյեկտիվություն ապահովելու համար Եվրահանձնաժողովն օգտնվում է հնարավորին չափ շատ տեղեկատվության աղբյուրներից:
«Զեկույցներում քաղաքական եւ տնտեսական իրավիճակի գնահատական չի տրվի, այլ ամբողջ ուշադրությունը կկենտրոնացվի Գործողությունների ծրագիրը կատարելու վրա»,- ասված է տարածված տեղեկատվության մեջ:




























