Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը կայանալու է հոկտեմբերի 23-ին, Եկատերինբուրգում, հայտնում է մարզի նահանգապետի մամուլի ծառայությունը:
Նիստին մասնակցելու համար Եկատերինբուրգ են այցելելու երկու երկրների պատվիրակությունները՝ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 23-ի առավոտյան նախատեսվում է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Ուրալի պետհամալսարանի ռեկտորի եւ ուսանողների հետ:
Ապա կայանալու է միջկառավարական հանձնաժողովի նիստը Սեվաստյանովի Տան սյունազարդ դահլիճում:




























