Այսօր` հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Վիճակագրության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանին։

Ձայն խնդրելով՝ Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դիմել է Ազգային վիճակագրական ծառայության պետին ու հռետորական հարց հնչեցրել, թե ճի՞շտ է, արդյոք, որ վիճակագրությունը նման է կանացի կարճ շրջազգեստի, որը ցույց է տալիս ամեն ինչ, բացի ամենակարեւորից։ Հարցը բոլորի տրամադրությունը բարձրացրել է
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ՄԱԿ-ի առաջարկով` Վիճակագրության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվել է առաջին անգամ։