Վրացական խորհրդարանը քննարկում է 2011 թվականի բյուջեն: Նախնական տվյալներով, ծախսերը պետք է կազմեն մոտ 7 մլրդ լարի:

Ինչպես հայտնել է ընդդիմադիր «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Իրակլի Ալասանիան, փակ ծախսերի համար նախատեսված է մոտ 500 մլն դոլար:

Նրա խոսքով, նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «փակ գումարները» ծախսելու է սեփական հայեցողությամբ:

«Դա անթույլատրելի է, երբ իշխանությունները պաշտոնապես կարիքավոր են համարում երկրի բնակչության 1/3-ին»,- ասել է Ալասանիան՝ հավելելով, որ երկրում գոծազրկությունը հասնում է 55 տոկոսի: