Ֆիլիպիններում ուղեւորատար ավտոբուս են պայթեցրել Մինդանաո կղզում: Պայթյունի արդյունքում յոթ մարդ տեղում մահացել է: Պայթյունի հզորությունն այնպիսին է եղել, որ մի քանի զոհերի գլուխներ կտրվել են, հաղորդում է Lenta.ru-ն:
Նախնական տվյալներով, ռումբը տեղադրված է եղել մեքենայի բեռնախցիկում: Դեպքի պահին ավտոբուսում 50 մարդ է եղել:
Արմատական ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:





























