Իրանը կրկին աշխարհին ուրանի մասին տեղեկություններ է հայտնել:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտնել է, որ Իրանը մինչեւ 20 տոկոս հարստացված 30 կգ ուրան ունի:

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ, իրանցի պաշտոնյան նաեւ հաղորդել է Բենդեր-Աբբասում՝ երկրի հարավում ուրանի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին: