Սերգեյ Սոբյանինը Մոսկվայի նոր քաղաքապետն է: Մոսկվայի քաղաքային Դուման հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում հաստատել է նրա թեկնածությունը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Սոբյանինի օգտին քվեարկել են 32 պատգամավորներ, դեմ՝ երկուսը: Քվեարկությունը եղել է գաղտնի:




























