BlackBerry–ն ներկայացրել է իր վերջին սմարթֆոնը։ Այն ունի 5.5 մատնաչափ Quad HD  էկրան։ Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 820 պրոցեսորի բազայով, գրում է The Verge–ը։

Այն ունի 21 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ, 32 Գբայթ հիշողություն 3000 մԱ/ժ տարողությամբ մարտկոց՝ QuickCharge 3.0 արագ լիցքի գործառույթով, ինչպես նաեւ մատնահետքի սքան։

DTEK60 կոչվող սարքի վրա տեղադրված է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգ, սակայն ապագայում հեռախոսը կարող է  թարմանալ մինչեւ 7-րդ տարբերակ։

ԱՄՆ բնակիչներն այն կարող են արդեն այսօր պատվիրել 499 դոլարով։