Հայաստանի 2011թ. թվականի բյուջեի նախագծով արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելու է 1,9 մլրդ դրամ (5,3 մլն դոլար), ինչը 24,2 տոկոսով կամ 372 միլիոնով ավելի է, քան 2010-ին:

Այդ գումարներից 592 միլիոնն ուղղվելու նախարարության աշխատակազմի կարիքներին, 435 մլն-ը՝ Սեյսմիկ ծառայությանը: Իսկ Հիդրոօդերեւութաբանական ծառայությանը հատկացվելու է 533 մլն դրամ:

Առանձին հոդվածով ֆինանսավորվելու է Փրկարար ծառայությունը: Բյուջեի նախագծով 3 մլրդ 910 մլն դրամ՝ (245 մնլն-ով պակաս, քան նախորդ տարի) հատկացվելու է ծառայությանը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հրշեջ ծառայությունը դուրս է եկել փրկարար ծառայության կազմից եւ մտել ԱԻՆ կառուցվածքի մեջ: