ԱՄՆ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի գործադիր տնօրեն Դանիել Իոհաննեսը Վրաստանում է: Նա Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի հետ այցելել է հայաբնակ Սամցխե-Ջավախք եւ տեղում ծանոթացել ճանապարհների շինարարությանը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ տվյալ նախագիծը նպատակ ունի վերականգնել տարածաշրջանի ենթակառուցվածքները: Բյուջեն կազմում է 203,5 մլն դոլար:
Նախագծի շրջանակներում կառուցվելու է 220 կմ երկարությամբ ճանապարհ, այդ թվում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:




























