Բավքի բարձրահարկ շենքերից մեկում դժվախտ պատահար է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր` հոկտեմբերի 21-ին ժամը 15:10-ին Բաքվի Ազադլիգ պողոտայի 185-րդ բարձրահարկ շենքում պոկվել է վերելակը: Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան 10 մարդ: Զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: