Այսօր` հոկտեմբերի 21-ին կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը եւ կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանել 200 հազ. դրամ (555 դոլար)։
Նաեւ սահմանվել է, որ մինչեւ 2010-ի նոյեմբերի 1-ը «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասում նշված անձանց մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում նրանց կենսաթոշակի 15-ապատիկի չափով (ներառյալ կենսաթոշակին տրվող` օրենքով սահմանված հավելումները), իսկ երրորդ մասում նշված անձանց մահվան դեպքում` բազային կենսաթոշակի 75-ապատիկի չափով։
Ի դեպ՝ հարցը օրակարգ է մտել որպես լրացուցիչ։





























