Ամերիկյան Apple ընկերությունը ԱՄՆ իշխանություններին օգտատերերի մասին տեղեկություններ է տրամադրում: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել WikiLeaks-ի հրապարակած նամակից:

Խոսքը Apple-ի փոխնախագահ Լիզա Ջեքսոնի նամակի մասին է՝ ուղղված Ջոն Պոդեսթային, որն այժմ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավարն է: Փաստաթուղթը թվագրված է 2015 թվականի դեկտեմբերի 20-ով:

Նամակում Ջեքսոնը, մասնավորապես, հայտնում է, որ Apple-ը կշարունակի իրավապահ մարմինների հետ աշխատել:

«Մենք կիսում ենք իրավապահ մարմինների մտահոգությունը  քաղաքցիներին սպառնացող վտանգի հետ կապված եւ իշխանությունների հետ սերտորեն աշխատում ենք տվյալների իրավաբանական հարցումների ուղղությամբ, որոնք օգնել են բարդ հանցագործությունների բացահայտման»,- գրել է Ջեքսոնը:

Նրա խոսքով՝ «ամեն ամիս 1000 անգամ» Apple-ն իշխանություններին տեղեկություններ է տրամադրում իր հաճախորդների եւ սարքերի վերաբերյալ՝ իր պատասխան օրդերների եւ իրավաբանական բնույթի այլ ձեւերի: