Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում տեղի կունենա աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու` «Տաթեւի թեւերի» Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցման եւ հավաստագրման պաշտոնական արարողությունը:
Այդ նպատակով Հայաստան է ժամանում Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչ, գնահատող Կարիմ Վալերիոն:
Միջոցառմանը ներկա կլինեն նաեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:




























