Իրանի ցամաքային ուժերը ընթացիկ տարվա դեկտեմբերին երկրի Էլամ եւ Խուզիստան նահանգներում զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնում է իրանական նորությունների İRİNN ալիքը՝ վկայակոչելով Իրանի ցամաքային ուժերի հրամանատար Ահմեդռզա Պուրդաստանին։
Նրա խոսքով, զորավարժությունները կտեւեն մեկ շաբաթ։ «Կներկայացվի ողջ ռազմական տեխնիկան, այդ թվում՝ անօդաչու ինքնաթիռներ, հրթիռներ, տանկեր եւ հրետանի»,- ասել է Պուրդաստանը։





























