Կառավարությունը կվերահաշվարկի պետական բյուջեում նախատեսված պարտադիր ավտոապահովագրության գումարի մեծությունը։ Այդ մասին Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Նշենք, որ նախագծի քննարկվող տարբերակում ծառայողական մեքենաների գծով ապահովագրական գումարը նախատեսվել է 40 հազ. դրամ (մոտ 110 դոլար)՝ յուրաքանչյուրից։ Սակայն այդ նորմատիվը հիմք է ընդունվել այն ժամանակ, երբ դեռ ապահովագրական վճարների սակագները վերջնականապես չէին հաստատվել Կենտրոնական բանկի կողմից։ Պ. Սաֆարյանի խոսքով՝ բյուջեն հաստատելիս կներկայացվի ապահովագրական վճարի վերաճշգրտված տարբերակը։

Հաշվի առնելով, որ ծառայողական մեքենաների մեծ մասն ունի 81-140 ձիաուժ հզորություն, այդ մեքենաները կարող են օգտագործել անսահմանափակ թվով վարորդներ, սակայն վարորդների վարորդական իրավունքի ստաժը 3 տարուց ավելի է, իսկ տարիքը՝ 23-ից բարձր, ապա ծառայողական մեքենայի համար հարկ կլինի վճարել ամսական 53-55 հազ. դրամ (147- 152 դոլար):