Beeline-ը եւ  Յունիբանկ-ը կտրամադրեն վարկավորման բացառիկ պայմաններ Beeline գրասենյակներում սարքավորումներ ձեռք բերելու համար:

Beeline-ից NEWS.am-ին հայտնում են, որ համագործակցության շրջանակում բաժանորդներին տարաժամկետ վճարման պայմանով   30 000 դրամ եւ ավել արժողությամբ հեռախոսներ կամ սարքավորումներ ձեռք բերելիս, կտրամադրվի առանց կանխավճարի վարկ 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Վարկը տրամադրվում է 24 ամիս ժամկետով 30 000 դրամից մինչեւ 1 500 000 դրամի չափով։

Վարկի ամսական միջնորդավճարը կազմում է 0.7 տոկոս։ Օրինակ,  100 000 դրամ արժողությամբ սարքավորումը մեկ տարով ձեռք բերելու դեպքում բաժանորդի համար այն կարժենա 108 400 դրամ։

«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ եւ հարմար պայմաններ: Այդ իսկ պատճառով մենք շարունակաբար համագործակցում ենք մեր գործընկերների հետ  եւ փորձում անել այնպես, որ մեր բաժանորդները չմտածեեն ոչ կանխավճարի եւ ոչ էլ տոկոսադրույքների մասին: Նույնիսկ ապառիկ գնումը Beeline–ի հետ կարող է լինել պարզ եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

«Յունիբանկ-ի հետ սպառողական վարկավորումն ոչ միայն հեշտ է եւ արագ, այլ շահավետ։ Այսօր, մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին վարկեր առավել գրավիչ պայմաններով եւ ամենակարճ ժամանակահատվածում։ Շնորհիվ այպիսի մոտեցման Յունիբանկ-ը հանդիսանում է POS եւ կանխիկ վարկավորման ոլորտների առաջատարներից մեկը»,– նշեց «Յունիբանկ ԲԲԸ» Վարչության նախագահի տեղակալ, վաճառքների եւ մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: