Անլար AirPods ականջակալների թողարկումը կուշանա պլանավորված ամսաթվից: Այս մասին գրում է TechCrunch-ը:

«AirPods-ի մասին առաջին կարծիքները ցնցող էին: Մենք չենք ցանկանում սկսել սարքի վաճառքը մինչ դրանց պատրաստ լինելը: Վաճառքները սկսելու համար մի փոքր ավելի ժամանակ կպահանջվի»,- հայտարարել է ընկերությունը: Apple-ի ներկայացուցիչները չեն մանրամասնել ականջակալների թողարկման ամսաթիվը:

Ի սկզբանե AirPods-ի թողարկումը պլանավորվում էր 2016 թվականի հոկտեմբերին: Ընկերությունը ականջակալները  ներկայացրել էր 2016 թվականի սեպտեմբերին, իսկ դրանց գինը մոտ 159 ԱՄՆ դոլար կլինի: