Հայ առաքելական եկեղեցին մտահոգված է այնպիսի աղանդների եւ արմատական-երիտասարդական շարժումների ակտիվացմամբ,ինչպիսիք «ԷՄՈ»-ներն են: Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է երեց Ղեւոնդ Մալյանը` հավելելով, որ երիտասարդների  հոգեբանության վրա նման ապակառուցողական եւ կործանար հոգեբանություն ունեցող շարժումների դեմ ամենաարդյունավետ պայքարի միջոցը կլինի աշակերտների ուշադրությունը քրիստոնեական դաստիարակության վրա գրավելը:

Մալյանը հիշեցրել է, որ «ԷՄՈ»-ների շարժումը սկիզբ է առել ԱՄՆ-ից, այնուհետեւ թափանցել Ռուսաստան, հետո էլ Հայաստան, ինչը, նրա  կարծիքով, անթույլատրելի  է հայկական բարձր հոգեւոր արժեքներ ունեցող հասարակությունում:

«ԷՄՈ» բառն առաջացել է «էմոցիոնալ» (զգացմունքային) բառից: Այն երիտասարդական ենթամշակույթ է, որը հիմնվել է նույնանուն երաժշտական ոճից:

«ԷՄՈ»-ն ինքնաարտահայտման միջոց է, հակադրություն անարդարություններին հատուկ զգացական աշխարհընկալում: Հաճախ ԷՄՈ-ն զգայուն եւ դեպրեսիվ մարդ է: