Շարունակում է աճել Կուբանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը: Հոկտեմբերի 21-ին գտել են 16-րդ զոհի դիակը, հայտնում է ՌԴ Կրասնոդարի մարզի Տուապսե քաղաքի դատախազության հետաքննության վարչությունը:

«Տեսքից 60 տարեկան տղամարդուն գտել են Ցիպկա բնակավայրում: Դեռեւս չի ճանաչված հոկտեմբերի 20-ին հայտնաբերված կնոջ մարմինը»,- ասել է վարչության աշխատակիցը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում հորդառատ անձրեւներ էին սկսվել, ինչի արդյունքում բարձրացել էր լեռնային Պշենախ եւ Տուապսե գետերի մակարդակը:

Աղետի գոտուց փրկարարները տարհանել էին շուրջ 300 հոգու: Ավելի քան 4 հազար տուժածներ զրկված են էլեկտրաէներգիայից: Ընդհանուր առմամբ, ջրի տակ է անցել 22 բնակավայր: Զոհերի թվում Հայաստանի երկու քաղաքացիներ կան: Նրանք են` 33-ամյա ծնված Արթուր Աբովյանը, ով ապրում էր Գիզելդերե գյուղում, ինչպես նաեւ 63-ամյա Ալբերտ Մնացականյանը:

Նախնական տվյալներով ջրհեղեղը Տուապսեի շրջանին հարյուր միլիոնավոր ռուբլու վնաս է հասցրել: