Ռուսաստանի կառավարությունում «ցնդաբանություն» են անվանել երկրի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հրաժարականի մասին լուրերը: «Ինտերֆաքսի» աղբյուրն ասել է, որ նման տեղեկությունները անգամ փոքր ուշադրության արժանի չեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովից պահանջել է հրաժարականի դիմում գրել այն բանից հետո, երբ տեղեկացել է նրա՝ Ռյազանի դեսանտային ուսումնարաններից մեկում թույլ տված կամայականությունների մասին։
Այնտեղ, իբրեւ թե, նախարարը հրապարակայնորեն հայհոյել է Ռուսաստանի հերոսի կենտրոնի ղեկավար, գնդապետ Անդրեյ Կրասովին եւ պահանջել քանդել զորամասի տարածքում կառուցված Իլյա Մարգարեի մատուռը։
Ռուսաստանի դեսանտայինների միությունը նախարարից պահանջել է ներողություն խնդրել, սակայն Սերդյուկովը հրաժարվել է հանդիպել դեսանտայինների հետ, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Պուտինն իրեն ոչ հատուկ խիստ խոսակցության ժամանակ Սերդյուկովին դիմել է «դու»-ով, խորհուրդ տվել հաշտվել դեսանտայինների հետ եւ դեկտեմբերի 1-ից «այլ պաշտոնի անցնելու» կապակցությամբ պաշտոնաթող լինելու մասին դիմում գրել։





























