Մոսկվայում մի քանի ժամ առաջ մի դաղստանցի հարձակվել է Մոսկվայի բնակչի վրա: Դեպքը տեղի է ունեցել Վերնադսկի պողոտայի վրա գտնվող առեւտրային կենտրոնի մեքենաների կայանատեղիում: Այն բանից հետո, երբ դաղստանցին հարվածել է մոսկվացուն, վերջինս հանել է գազային ատրճանակն ու կրակել իրեն վիրավորանք հասցնողի վրա:
Դաղստանցին թեթեւ վնասվածքներ է ստացել: Ոստիկանության աշխատակիցները կարողացել են ձերբակալել կռվի երկու մասնակիցներին: Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են, հաղորդում է «Պրոֆի-նյուզը»:




























