Ամերիկյան  Uber ընկերությունը սկսել է բեռնափոխադրումների Uber Freight ծառայության տեստավորումը: Այս մասին գրում է Business Insider-ը:

Uber Freight-ը բեռնափոխադրողների եւ պատվիրատուներին կապող հարթակ է, որ նման է Otto ընկերության նմանատիպ ծառայությանը: Uber-ը գնել էր այդ ընկերությունը 2016 թվականի սեպտեմբերի 680 մլն դոլարով:

Uber Freight-ի հիմնական իմաստն կայանում է պատվիրատուի եւ բեռնափոխադրումով զբաղվող վարորդի միջեւ միջնորդների բացառումով, որոնք հավակնում են յուրաքանչյուր պատվերի գումարի 15-20%-ին: Ընդ որում ծառայության գները կախված կլինեն առաջարկից  եւ պահանջարկից:

Չնայած այն փաստին, որ փոխադրումների արժեքը անընդհատ փոփոխվելու է, Uber Freight-ում կարծում են , որ նման մոդելն ավելի էֆեկտիվ է, քան միջնորդների  հետ աշխատելը:

Ներկա պահին Uber Freight-ը փորձարկում է կատարում մի քանի փոխադրողների եւ ընկերությունների հետ, իսկ ամերիկյան շուկայում պաշտոնապես կթողարկվի 2017 թվականին: Business Insider-ը նշում է, որ ամերիկյան շուկայում արդեն թողարկվել էին նմանատիպ ծառայություններ, որոնցից են Convoy, CargoX եւ Cargomatic, որը հետագայում փոխեց աշխատանքի ուղղությունը: