Մյանմարիի իշխանությունները փոխել են երկրի «Մյանմարի Միություն» անվանումը դարձնելով «Մյանմարի Միություն Հանրապետություն»:
Փոխվել են նաեւ պետական խորհրդանիշները: Նախկին դրոշի փոխարեն, որն իրենից ներկայացնում էր կարմիր կտոր՝ կապույտ ուղղանկյունով, որի վրա տարբեր խորհրդանիշներ էին, հաստատվել է դեղին-կանաչ-կարմիր եռագույնը՝ սպիտակ աստղը կենտրոնին: Փոխվել է նաեւ երկրի հիմնը, գրում է Mignews-ը:
Պաշտոնյաների խոսքով, բոլոր հին դրոշները պետք է առաջիկայում այրվեն: Առայժմ պաշտոնական պարզաբանում չկա, թե ինչ են խորհրդանշում նոր դրոշի գույները:
Նախորդ անգամ Մյանմարի անվանումը փոխվել էր 1989-ին: Մինչ այդ երկիրը կոչվում էր Բիրմա, իսկ նրա դրոշին սոցիալիստական ոչինչ չկար:




























