Ուզբեկստանի իշխանություններն արգելափակել են Facebook սոցիալական ցանցի օգտվողների մուտքը ցանց: Ինչպես հաղորդում է Lenta.ru, այդպիսի որոշման պատճառ կարող էր հանդիսանալ Facebook-ի էջերում ընդդիմության նյութերի հղումների առկայությունն ու երկրի կյանքի մասին նորությունները:

Facebook Statistics  ծառայության տվյալներով, Ուզբեկստանից Facebook- ում գրանցված է 30,7 հազ. մարդ. Ընդ որում`  Facebook –ից օգտվում է Ուզբեկստանի համացանցային-լսարանի 0,7 տոկոսը: