Apple-ը դադարեցրել է 2010 թվականին ներկայացված 11-դյույմ անկյունագծով  Macbook Air նոտբուքների վաճառքը, գրում է vc.ru: 2016 թվականի հոկտեմբերի 27-ին կայացած պրեզենտացիայի ժամանակ ընկերությունը հայտարարել է, որ այսուհետև միայն 13 դյույմ անկյունագծով Macbook Air-ն է ենթակա վաճառքի:

Apple-ի առցանց խանութում վաճառքի է ներկայացված միայն Macbook Air  13-դյույմ անկյունագծով տարբերակը, որի  թարմացումը սահմանափակվում է միայն օպերատիվ հիշողության՝ 8 ԳԲ հզորացումով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Apple-ը ներկայացրել է Macbook Pro շարքի երեք նոր նոթբուք 15 եւ 13 դյույմանոց էկրանով, որից երկուսը Touch Bar սենսորային էկրաններով են:

Բացի 11 դյույմ անկյունածով Macbook Air-ից, ընկերության առցանց խանութից հեռացվել է Apple-ի սեփական արտադրության Thunderbolt Display մոնիտորները: Դրա փոխարեն վաճառքում է հայտնվել 4K եւ 5K լուծողունակությամբ LG-ի  դիսփլեյները: