Պեկինում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է ԱՄՆ-ի մեկ քաղաքացի:
Պայթյունը որոտացել է մետրոպոլիտենի Ջունջիմեն կայարանի մոտակայքում: Այս պահին հայտնի է, որ ոտքի թեթեւ վնասվածք է ստացել մի պատահական անցորդ, ով ԱՄՆ-ի 30-ամյա քաղաքացի է: Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, նա արագ տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է պայթյունի պատճառները:





























