Չիտայում վայրէջք է կատարել АН-24 օդանավը, որի օդաչուի խցիկի պատուհանին ճաք է եղել: Օդանավը թռիչք է կատարել Բլագովեչենսկից Չիտա:
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, օդանավում գտնվել են 33 ուղեւորներ եւ անձնակազմի 5 անդամ:
«Պատուհանի ճաքի մասին օդաչուն դիսպետչերին հայտնել է Չիտա հասնելու ժամանակ: Սակայն այն արտակարգ վայրէջք չի կատարել»,-նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ըստ նույն աղբյուրի` օդանավը թռչելիս է եղել 3,6 կմ բարձրությամբ:





























