Թերթը հայտնում է, որ երեկ, ժամը 16:00-ի սահմաններույմ հրդեհ է բռնկվել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` Գյումրու կենտրոնում` շուկայի հարեւանությամբ եւ Ամենափրկիչ եկեղեցու դեմ-դիմաց գտնվող նորակառույց հյուրանոցում:
Ըստ ականատեսների, հրշեջ ծառայությունն ու քաղաքապետարանի ջրատար մեքենաներին մեկ ժամվա ընթացքում հաջողվել է փրկել մարմարապատ, շքեղ արձանիկներով զարդարված չորսհարկանի կառույցը: Գյումրեցիների ասելով` «Ալեքսանդրապոլ» անունը կրող շղեք հյուրանոցը նախապատրաստում էին բացել Գյումրու տոնին` շաբաթ օրը: Պատճառների մասին թեեւ Գյումրիում տարբեր վարկածներ են շրջանառվում, նույնիսկ կարծիքներ են հնչում, որ միտումնավոր են հրդեհել, այնուհանդերձ, շրջակայքում գտնվող մարդիկ էլ խոսում են, որ կտուրի վրա կատարվող զոդման աշխատանքների հետեւանքով է:



























