Լոնդոնի կայսերական քոլեջի ֆիզիկոսները պատմության մեջ առաջին անգամ ստեղծել են Տիեզերքի միկրոալիքային ֆոնային ճառագայթման՝ Մեծ պայթյունի «արձագանքի» եռաչափ պատկերը։ Այսպիսով մասնագետները ստացել են մի փոքրիկ 10 սանտիմետրանոց գունդ, որը ծածկված է բազմագույն անհարթություններով, որոնք արտահայտում են անոմալիաները ու տատանումները միկրոալիքային ֆոնային ճառագայթման ուժի մեջ, փոխանցում է Informing–ը։
Գիտնականների կարծիքով Տիեզերքի ծննդյան գործընթացը ուղեկցվել է դրա գերարագ ընդլայնումով ու գրավիտացիոն ալիքների ու միկրոալիքային ճառագայթման տեսքով մեծ քանակության էներգիայի արտադրությամբ։
Տիեզերագետ Դեւիդ Քլեմենթսի խոսքով այս նոր գյուտը թույլ կտա տեսնել աշխարհաստեղծման գաղտնիքները։ Նա նաեւ ասել է, որ եռաչափ պատկերը կարելի է ոչ միայն տեսնել, այլեւ բռնել ու շոշափել։
Պատկերի մշակողները ոլորտային մակերեսին ֆլուկտուացիաները պատկերել են փոսերի ու բլրիկների տեսքով։ Օրինակ մակերեսին կարելի է շոշափել Մեծ պայթյունի արձագանքում առաջացած սառը բիծը, ասել է Քլեմենթսը։
Գիտնականը շեշտել է, որ այսօր գոյություն ունեցող պատկերներն ու քարտեզները երկչափ են, դրանք ուսումնասիրելը այդ առումով դժվար են։ Հավելենք, որ Տիեզերքի գնդի տպագրման ինստրուկցիաները հրապարակվել են ու հասանելի են բոլոր ցանկացողներին։




























