Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Արարատի զորամասում կրքերը թեժանում են:

«Մենք արդեն գրել էինք այս զորամասի «Ռոժ» մականունով հրամանատարի՝ Վարդան Մարտիրոսյանի կալանավորման մասին, որը պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ անպատիժ գործել էր՝ ծեծել ու նվաստացրել զինվորներին ու որդի Խաչատուրովի հետ ստիպել էր իրենց համար վարկեր վերցնել:

Երեկ տեղեկացանք, որ այս գործով ձերբակալվել է նաեւ գնդի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանը:

Ի դեպ, զորամասում այս առիթով կատակում են, որ եթե դեպքերն այս տեմպով զարգանան, չի բացառվում, որ հերթը հասնի նաեւ հովանավորին` որդի Խաչատուրովին: Իմիջիայլոց ասում են, որ Խաչատուրովի կրտսեր որդու հոբբին խաղադրույքներ անելն է, որոնց վրա լուրջ կարողություն է վատնում: Նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նա կորցրել է մեկ միլիոն դոլար, որի կեսը փակվել է հայրը, մի քիչ` մայրը, մոտ 150 հազար դոլարով «պադդերժկա» է արել ախպերությունը, մի փոքր մաս էլ փակվել է մեքենան գրավ դնելով: