Եվրամիությունը կարող է կարեւոր դեր խաղալ ահաբեկչական խմբավորումների թուլացման հարցում՝ ճնշում գործադրելով դրանց սատարող երկրների վրա: Հոկտեմբերի 29-ին ԵՄ դիվանագիտությանղ ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Հիշեցնենք, որ Ֆեդերիկա Մոգերինին Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցել է Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ, քննարկել երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր: